Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հացի պատիվը պահողի համար է հացի սեղանը սուրբ. Ռոբերտ Մելքոնյան

Հացի պատիվը պահողի համար է հացի սեղանը սուրբ. Ռոբերտ Մելքոնյան
23.06.2022 | 07:28

ԲԴԽ-ի հետ կաապված կրկին արձագանքեմ:
Հացի սեղանն այդքան կարևորողներին ասեմ, որ հացի պատիվն ու տղամարդկային արժանապատվությունը պահողի համար է հացի սեղանը սուրբ և պարտավորեցնող:
Եթե այդքան կարևորում եք, ինչու՞ եք հանդուրժում հացի սուրբ սեղանի շուրջ լկտի հայհոյանքներն ու անօրինականության արդարացման ու «օրինականացման» ոչ տղամարդկային արարքը:


Դա նույնն է, եթե դուք խուլիգանության ինչ-որ դեպքի վկա եք ու պետք է նկարագրեք, սակայն, բուն գործողությունը նկարագրելու փոխարեն, սկսեք քննարկել նրանց հագուկապը:
ՈՒ հերիք եղավ վեհ բաներից խոսելով արդարացնեք այս պատուհաս իշխանություններին, նրանց հետ ճանապարհ անցածներին, նրանց կամակատարներին, նրանց դուդուկի տակ պարողներին և երկարականջի նման հլու-հնազանդ այդ ամենը հանդուրժող գոյանքներին:
Սրանք վեհ բաներից այնքան են հեռու, որքան այս տարիներին Նիկոլի խանձած և հիմա խանձվող բոլոր «խոզերը՝ տուռնիկից»:

Դիտվել է՝ 9362

Մեկնաբանություններ